Եմենի ոստիկանության ութ աշխատակիցներ սպանվել են անհայտ անձանց կողմից հարձակման հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային հատվածում, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել «Բելհաֆ» գազային տերմինալի պահակակետի մոտ՝ հարավային Շաբվա մարզում:
Զինված անձինք երկու մեքենայով մոտեցել են պահակակետին և կրակ բացել ոստիկանների վրա, ովքեր տեղում մահացել են: