տուն Քաղաքական Միջազգային Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի խորհրդարանին առաջարկել է ընդունել 11 օրինագծեր

Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի խորհրդարանին առաջարկել է ընդունել 11 օրինագծեր

72
0

rsz_3752242Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը գահաճառով բացել է երկրի խորհրդարանի նոր նստաշրջանը: Նրա ելույթը պարունակում էր 11 օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այս նստաշրջանի ընթացքում պիտի քննարկեն ու ընդունեն բրիտանացի խորհրդարանականները:

Արքայական պատմուճանն ու պետական կայսերական թագը կրող թագուհին ելույթ է ունեցել Լորդերի պալատում տեղակայված արքայական գահից: Միապետի ելույթին ներկա գտնվելու համար այնտեղ են ժամանել ստորին պալատի պատգամավորները՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գլխավորությամբ: XVII դարից սկսած միապետն իրավունք չունի հայտնվել խորհրդարանի ստորին պալատում: Ներկա պատգամավորները ստիպված են եղել թագուհու ուղերձը լսել կանգնած, քանի որ Լորդերի պալատում ժողովրդի ընտրյալների համար բավարար տեղ չկա: Այս նստաշրջանը վերջինը կլինի նրանց համար, քանի որ Համայնքների պալատի պատգամավորների լիազորությունները լրանում են 2015թ.-ին:

Եղիսաբեթ II-ն իր ամուսնու՝ Էդինբուրգի դքսի հետ Վեսթմինսթերյան պալատ է ժամանել նոր կառքով, որ պատրաստվել է ավստրիացի վարպետ Ջիմ Ֆրենկլինտոնի կողմից: