Օրերը գնալով տաքանում են: Ու մենք արդեն համոզվել ենք, որ կորոնավիրուսի հետ շարունակելու ենք երկար ապրել: Այս օրերին անգամ դիմակ դնելն արդեն տանելի չէ, ուր մնաց, թե ամռանը հնարավոր լինի կրել:
Այդ դեպքում ի՞նչ պիտի անեն առաջնագծի մեր բժիշկները: Բոլորս էլ տեսել ենք, թե ինչ արտահագուստով են նրանք, որպեսզի հնարավորինս պաշտպանվեն վարակվելուց:
Պարզելու համար, թե արդյոք փոխվելու է բժիշկների արտահագուստը և ինչ միջոցներ են ձեռք առնվում, որպեսզի բժիշկներն ու հիվանդները դիմակայեն շոգին, Araratnews.am լրատվականը կապ հաստատեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչ Աշոտ Պապիկյանի հետ:
Բժիշկն ասաց, որ արտահագուստի հետ կապված դեռ որոշում չկա. «Բայց կարծում եմ` շատ դժվար ու բարդ օրեր են մեզ սպասվում։ Իմ կարծիքով, ցանկալի է նոր հովացման համակարգերի տեղադրումն օր առաջ թե՛ հիվանդների, թե՛ բուժանձնակազմի համար»,- ընդգծեց բժիշկ Պապիկյանը։
Հայկ Մագոյան