տուն Լուրեր Եղանակը կփոխվի

Եղանակը կփոխվի

156
0

Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-3-ը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here