Araratnews.am-ին քիչ առաջ հայտնի է դարձել, որ այս պահին Սարյանի պուրակում Եհովայի վկաները բացեիբաց քարոզչություն են իրականացնում: Պուրակին հարակից հատվածում նրանք տեղադրել են ցուցատախտակներ և անցնող քաղաքացիներին առաջարկում են մոտենալ և ուսումնասիրել: Դա առաջացրել է անցորդների զայրույթը։ Նրանցից շատերը պահանջել են, որպեսզի Եհովայի վկան հավաքի իրերն ու հեռանա, սակայն վերջինս համառել է, արդարանալով , որ գործում է օրենքի սահմաններում։ Վերջապես անցորդներից մեկի նյարդերը տեղի են տվել. նա շուռ է տվել ամբողջ գրականությունը եւ հեռացել։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութով: