Հայաստանի եզդիական համայնքը կրկին աղանդավորական կազմակերպությունների կողմից ընտրվել է, որպես թիրախ: Այսօր արդեն հասկանլի է, որ Հայաստանում բնակվող եզդիների շրջանում լայն տարածում են գտնում տարբեր աղանդներ: Արարատի մարզի Ավշար համայնքի եզդի բնակիչ Թենգիզ Ուզոյանը գրում է իր ֆեյսբուքյան էջում.«Եհովայի Վկաները համախմբված ու ծրագրված «առաքելություն» են կատարում:
Արարատի մարզում Եհովայի վկաները բաժանվելով խմբերի մտնում են բոլոր եզդիների տները անխտիր, նրանք անգիր են արել եզդիերեն մի քանի նախադասություն: Մտնելով տուն՝ նրանք ասում են ՝ Roj xêra we, çawanin? Em dixazin êzdîkî hîn bin.(Բարև ձեզ, ինչպե՞ս եք: Մենք ուզում ենք սովորել եզդիերեն լեզուն): Յուրաքանչյուր խմբի մոտ եզդիերեն թարգմանված Եհովայի վկաների բուկլետներ կան: Նրաք միայն եզդիների տներն են հարցնում ու գնում այնտեղ: Եզդիներն էլ հրավիրում են տուն և դառնում նրանց «զոհը»:
Ինչ է իրականում կատարվում, ինչ «առաքելություն» են իրականացնում: Դա դեռ պետք է պարզել: Ես ուզում եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեն այս հանգամանքի վրա».- նկատում է Թնգիզըˋ ավելացնելով, որ եզդի համայնքը պետք է հետամուտ լինի այս խնդրին: