տուն Քաղաքական Եկեք Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները չսահմանափակենք. վարչապետ  

Եկեք Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքները չսահմանափակենք. վարչապետ  

184
0

Կալանավորված անձանց կալանքից ազատման հարցի քննության ժամանակ ծանր հիվանդության հիմքով հետագա պատիժը կրելու դատապարտյակլի իրավունքի մասով կարգավորում մտցնել: Նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այդ առաջարկը հնչեցրեց կառավարության նիստում:

ՄԻՊ Արման Թաթոյանը ողջունեց այս առաջարկը: Այն կնպաստի ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց իրավունքի ապահովմանը: «Բայց ունեմ մի քանի նկատառում, բայց սկզբունքային առումով պետք է փոխվի, քանի որ հնարավոր է՝ Սահմանադրության հետ կապված խնդիր առաջանա»,- մանրամասնեց ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը իր առաջարկները հնչեցրեց, սակայն դատախազը չհամաձայնեց, քանի որ դատախազությունն ունի խափանման միջոցը վերանայելու հնարավորություն: Արդարադատության նախարարն ասաց, որ համաձայն է ՄԻՊ-ի առաջարկին, բայց դա իր որոշման հետ կապ չունի:

ՄԻՊ-ն ասաց, որ իր առաջարկը՝ կալանավորների իրավունքների հետ կապված, պարզ է. եթե հանձնաժողովը որոշում է՝ չի կարող կալանավորը հիվանդության պատճառով կալանքից ազատվել, թող հանձնաժողովի բացասական պատասխանը հասնի նաև դատախազին:

Դատախազը չհամաձայնեց ՄԻՊ-ի առաջարկին, ինչը զարմացրեց Արման Թաթոյանին:

Վարչապետն ասաց, որ գլխավոր դատախազը չի կարող բժիշկ լինել եւ որոշել՝ հանձնաժողովը ճիշտ է մերժել կալանավորին, թե ոչ:

Վարչապետն առաջարկեց հետ տանել առաջարկը, կոմիտեում քննարկել: Արդարադատության նախարարը չհամաձայնեց, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հետ տանել կոմիտե եւ քննարկել: Նիկոլ Փաշինյանն էլ հումորով ասաց՝ եկեք ՄԻՊ-ի իրավունքները չսահմանափակենք: