Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Էս վերջերս շատ ա ինչ որ քննարկվում սատանիստական բառը, սատանիստական երիտասարդությունը և սատանիստական երաժշտությունը: Նրանք ովքեր հակահեղափոխական են և ամեն փոքր առիթ բաց չեն թողնում, որպեսզի խոցեն ներկայիս կառավարությանը, իրենց ասելու բան չունեմ, մարդիկ իրենց գործն են անում, իսկ չեզոք քաղաքացիները, ովքեր կուզեն կարծիքս լսել` որպես Քրիստոնեական Եկեղեցում մկրտված քաղաքացու`2 բառով ասեմ:
Սատանիստական երաժշտությունը ուղղվածություն է, որը իրավունք ունի լինելու (իհարկե ոչ հանրային տեղերում), իսկ ցածրակարգ կլկլոց լսող, ամեն եկեղեցի տեսնելուց խաչակնքվող, ձեր իմացած հայ «քրիստոնյան», շատ հնարավոր է, որ իր արարքներով, ապրելակերպով, մտքերով ավելի մոտ կանգնած լինի սատանուն: Եկեք Խաչակնքվող սատանիստներից խոսենք, դա ավելի մեծ աղետ է»: