Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ է անում կանանց այս Նոր տարին դիմավորել այլ ձևով։
«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»,- Facebook-ում գրել է Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ, Նոր տարին տանը չդիմավորելու կոչ էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա բոլորին դեկտեմբերի 31-ի գիշերը հրավիրել էր Հանրապետության հրապարակ։