տուն Քաղաքական Միջազգային Եկեղեցին պատսպարել է ոստիկաններից՝ փախուստի դիմած ուկրաինացի ցուցարաներին

Եկեղեցին պատսպարել է ոստիկաններից՝ փախուստի դիմած ուկրաինացի ցուցարաներին

180
0

117

Եվրաինտեգրման կողմնակիցն մոտ 100 ակտիվիստ, ովքեր փախուստի են դիմել Կիևի Անկախության հրապարակից ոստիկանության գործողությունների հետևանքով, պատսպարվել են Միխայլովյան մենաստանի տարածքում, որը գտնվում է Մայդանի մերձակայքում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Մենաստանի տարածքում նրանց ցուցաբերվել է առաջին օգնություն: Այնտեղ գտնվողների մի մասը վիրավոր են, երևում են արյան հետքեր:

Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտյան ոստիկանությունը Մայդանը ցրելիս օգտագործել է մահակներ, արցունքաբեր գազ, ինչի հետևանքով հաղորդվում էր բազմաթիվ ձերբակալվածների և վիրավորների մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here