տուն Լուրեր Եկել է ՀՀ-ում կտրուկ ու անհետաձգելի փոփոխություններ իրականացնելու ժամանակը. Վահագն Խաչատրյան

Եկել է ՀՀ-ում կտրուկ ու անհետաձգելի փոփոխություններ իրականացնելու ժամանակը. Վահագն Խաչատրյան

140
0

VAHAG1 ok

«Եթե իշխանությունները առաջարկեն ոչ իշխանական ուժերին իրականացնել վերջիններիս կողմից կազմված տնտեսական ծրագիրը, այդ դեպքում ոչ իշխանական ուժերը չպետք է ընդունեն իշխանության առաջարկը»,- այս մասին այսօր Ծաղկաձորում անցկացվող  տնտեսական համաժողովի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նրա խոսքով լավ ծրագրեր միշտ էլ կարելի է գրել, բայց ամենակարևորը ծրագրերի կատարման համար համապատասխան մեխանիզմների ստեղծումն է: Ռուբեն Հակոբյանի խոսքով, այսօր Հայաստանում համակարգային կոռուպցիա գոյություն ունի և ցանկացած տնտեսական լավ ծրագիր դատապարտված է ձախողման: Նրա խոսքով առաջին հերթին պետք է համակարգում փոփոխություններ կատարել, որից հետո նոր հնարավոր կլինի իրականացնել տնտեսական ծրագրեր:

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ լուծումը քաղաքական դաշտում է, և եկել է Հայաստանում կտրուկ ու անհետաձգելի փոփոխություններ իրականացնելու ժամանակը: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր է ներկայացրել`սկսած 100 քայլից և կենսաթոշակային բարեփոխումների ծրագրից մինչև գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, սակայն, այնումենայնիվ, իրենք Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը` մասնավորապես արտագաղթը և մոնոպոլիաների վերացումը, կապում են քաղաքական մրցակցային միջավայր ստեղծելու հետ: