տուն Լուրեր Եկել էր Հովիկ Աբրահամյանից օգնություն խնդրելու (տեսանյութ)

Եկել էր Հովիկ Աբրահամյանից օգնություն խնդրելու (տեսանյութ)

334
0

Abrahamyan_8

Այս օրերին բոլորս պատրաստվում ենք ամանորյա տոներին, և քչերն են նկատում  մարդկանց, որոնց համար Ամանորը տոն չէ, այլ ևս մեկ առիթ հասկանալու համար, որ իրենք ապրում են չքավորության սահմանից անդին:

Ազգային ժողովի նիստերը լուսաբանելուց հետո դուրս գալով ԱԺ շենքից՝  ընդունարանում հանդիպեցի մի կնոջ, որը օգնություն ստանալու խնդրանքով եկել էր Ազգային ժողով: Դադեյան Հասմիկը, որի տղան գտնվում է գիշերօթիկում, հնարավորություն չունի տոնական օրերին որդուն բերելու տուն, որպեսզի տոները միասին անցկացնեն, և եկել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից օգնություն խնդրելու: Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում, հակադարձելով Զարուհի Փոստանջյանին, խոսում էր բարեգործությունից, և սա շատ լավ հնարավորություն է խոսքը գործ դարձնելու:

 Մանրամասնները AraratNews.am-ի տեսանյութում. 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here