Armtimes.com-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ստորագրել է Եվրամիությունից դուրս գալու մասին օրենքը: Հռչակագրի ընդունումից շուրջ 4 տարի անց Միացյալ Թագավորությանը 1 քայլ է մնում Brexit-ին հասնելու համար, որի օգտին 2016-ին քվեարկեց բրիտանացիների կեսից ավելին:
Այժմ համաձայնության տակ իրենց ստորագրությունն են դնելու ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ կառավարության ղեկավարը, որին հետեւելու է քվեարկությունը Եվրախորհրդարանում: Այս ամենը, սակայն, մեծ հաշվով ֆորմալ բնույթ է կրում:
Թագուհու ստորագրած փաստաթուղթը հունվարի 22-ին վերջնականապես ստացել է բրիտանական խորհրդարանի 2 պալատների հավանությունը եւ սա նշանակում է, որ հաջորդ շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրը, հունվարի 31-ին, գրինվիչի ժամանակով 23:00-ին Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը:
Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրեին հայտարարեց, որ Մեծ Բրիտանիային վերջապես հաջողվեց «հաղթահարել Brexit-ի վերջնագիծը» եւ արդեն կարող է շարժվել առաջ՝ թողնելով հետեւում չարությունն ու երբեմնի ընդհարումները:
«Թվում էր, թե մենք երբեւէ չենք կարողանա հատել Brexit-ի սահմանագիծը, սակայն մեզ հաջողվեց դա»,- հավելել է վարչապետը:
Մինչ հաջորդ հինգշաբթի ԵՄ-ից դուրս գալու մասին բրիտանական փաստաթուղթը կստորագրեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրախորհրդի ներկայացուցիչ Շառլ Միշելը: Համաձայնագիրը վերջում կստորագրի նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Եվրախորհրդարանում քվեարկությունը կլինի հունվարի 29-ին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում