տուն Քաղաքական Միջազգային Եթե 48 ժամում չազատվեն արևելքի շրջկոմները, ռուսական զորքերը կներխուժեն Ուկրաինա. Սաակաշվիլի

Եթե 48 ժամում չազատվեն արևելքի շրջկոմները, ռուսական զորքերը կներխուժեն Ուկրաինա. Սաակաշվիլի

71
0

1393728711_1393187990_0015.1000x800

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե 48 ժամվա ընթացքում ուկրաինական իշխանությունները չազատեն գրավված շրջխորհուրդները, ապա ռուսական զորքերը կներխուժեն արևելյան շրջաններ:

«Երեք օր առաջ իմ հոդվածում ես կանխատեսել էի արևելյան շրջաններում շրջխորհուրդների գրավումը: Դա նույն սցենարն է, ինչ խաղարկվեց Ղրիմում` սկզբում հանրահավաքներ, և եթե դա չի աշխատում, սկսվում է ռուսական ներխուժումն ու գրավումը, այսինքն սկզբում աշխատում է Սուրկովի ծրագիրը, հետո` գործի է անցնում Պատրուշևը: Դա այնքան պրիմիտիվ է, որ ուկրաինական իշխանությունները պետք է որ հաշվարկած լինեն», — ասել է Սաակաշվիլին: