տուն Տնտեսական Եթե փոփոխություն չլինի, օտարերկրացիներին մեքենա չեն կարողանա վաճառել. տնտեսագետ

Եթե փոփոխություն չլինի, օտարերկրացիներին մեքենա չեն կարողանա վաճառել. տնտեսագետ

1290
0

Կառավարության համապատասխան որոշման նախագծով, որն ընդունվեց վերջին նիստի ընթացքում, ենթադրվում է. տրանսպորտային միջոցը կարող է հաշվառման կանգնեցվել օտարերկրացու անունով, եթե այդ անձը ունի հաշվառման հասցե բնակչության պետական ռեգիստրում։ Սույն ռեգիստրում գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի կազմում է դիմումատուի կացության կարգավիճակի համապատասխան քարտը։

Կացության կարգավիճակը լինում է՝ մշտական, ժամանակավոր (երբ անձը հիմնավորում է մեկ տարի և ավելի ժամկետով բնակության պահանջի հանգամանքը) և հատուկ։ Ժամանակավոր կացության տրամադրման ընթացակարգը ենթադրում է դիմում, հարցաթերթիկ, առողջապահական տեղեկանք, նկար, պետական տուրք՝ 105,000 դրամի չափով, և այլն, բայց ամենակարևորը՝ տրամադրման ժամկետը 30 օրվա ընթացքում է։ Կացության կարգավիճակ ստանալուց և հետագայում բնակչության պետական ռեգիստրում գրանցվելուց հետո անձը կարող է դիմել հաշվառման հասցեի տեղեկանք ստանալու համար, որն էլ տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Տնտեսագետ Լեւոն Սահակյանն Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե կառավարության (26.09.19 թվականի 1251) որոշման նախագիծը հաստատվի, ապա օտարերկրացիներին հոկտեմբերի 5-ից հետո ավտոմեքենա չեն կարող վաճառել ներկայիս ընթացակարգով։ Հարկավոր է լինելու գնորդի անունով տեղեկանք բնակչության պետական ռեգիստրից։

Տնտեսագետն առաջարկում է կառավարությանը կամ փոփոխել որոշումը, կամ կացության կարգավիճակ տալու ժամկետը 30-ից կրճատել և դարձնել 2-3 օր, որպեսզի օտարերկրացիներին ավտոմեքենա վաճառելը հնարավոր դառնա։ Այլապես, անգամ տեսականորեն, հնարավոր չի լինի գնորդին ամսից ավելի սպասման մեջ թողնել։

Զրուցակիցս լիահույս է, որ առկա մտահոգությունը չի վրիպի կառավարության ուշադրությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here