տուն Սպորտ Եթե Սելտային չհաղթենք, Ռեալի դեմ հաղթանակը կարժեզրկվի. Ինյեստա

Եթե Սելտային չհաղթենք, Ռեալի դեմ հաղթանակը կարժեզրկվի. Ինյեստա

136
0

487943-1680x1050

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Սելտայի» հետ հանդիպումից առաջ անդրադարձել է կատալոնական ակումբի առավելությանը «Ռեալի» նկատմամբ, ինչպես նաև Էլ Կլասիկոյին, որը կայացել է անցյալ շաբաթ օրը:

««Բարսելոնան» առայժմ չի ցուցարում իր լավագույն խաղը: Թիմը պետք է շարունակի բարելավել իր խաղը, որպեսզի պայքարի տիտղոսների համար: Այս փուլում մեր առավելությունն առաջնությունում առայժմ ոչինչ չի նշանակում, քանի որ առջևում դեռ շատ խաղեր կան: Սակայն, անկասկած, «Ռեալի» դեմ հաղթանակը լրացուցիչ  շարժառիթ  է տալիս: «Սելտայի» դեմ խաղում պետք է վաստակենք 3 միավոր, այլապես «արքայական» թիմի նկատմամբ հաղթանակը կարժեզրկվի», — ասել է Ինյեստան: Այս մասին գրում է Goal.com-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here