տուն Քաղաքական Եթե «պադյեզդում» գլուխը սխկեցին, ուրեմն՝ ուժեղ իշխանություն է, չսխկեցին՝ թույլ

Եթե «պադյեզդում» գլուխը սխկեցին, ուրեմն՝ ուժեղ իշխանություն է, չսխկեցին՝ թույլ

472
0

Այս 1,5 տարվա մեջ սեփականության վերաբաշխման որեւէ դեպք չի եղել: Այս մասին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ մեծ է եղել եւ կա գայթակղությունը, երբ ասենք՝ մի սովորական, շարքային քաղաքացի կնոջ անունով գրված է սեփականություն: Եվ ես 100 տոկոսով, եւ ոչ միայն ես, շատերը, իրավապահ մարմինները, գիտեն, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերել կոնկրետ միջոցներով եւ այլն: Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք եւ ասեք, որ ինքը նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Գայթակղությունը շատ մեծ է, քաղաքական առումով գուցե դա արդարացված լինի, բայց մենք ատամներս կրճտացնելով գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել: Որովհետեւ, թեկուզ «ֆեյք» սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնես՝ բոլորը կմտածեն, որ այդ նույնը կարող է իրենց հետ տեղի ունենա: Սա կապված է զոռբայության ծուղակի հետ: Երբ իշխանությունը զոռբա չէ, շատերին թվում է՝ իշխանությունը թույլ է: Հարց է ծագում իրենց մոտ՝ էս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք՝ եթե «պադյեզդում» դրա գլուխը սխկեցին, ուրեմն՝ ուժեղ, նորմալ իշխանություն է, չսխկեցին՝ սոցիալական ցանցերում, մամուլում կտեսնեք՝ այս իշխանությունը՝ թույլ, եւ այլն: Սա էլ է վարքագծային: Ուժեղ իշխանության կաղապարն արդեն ձեւավորվել է՝ քաղաքական հակառակորդին «պադյեզդում» պիտի «գյուլլես», որ բոլորը վախենան քո դեմ բան ասեն: Մարդկանց ընկալումները շատ հաճախ այսպիսին են: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»,- նշեց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here