Եթե չկանգնեցնեն Թուրքիային Սիրիայում, ապա պատմությունը կկրկնվի, եւ 1915–ի Հայոց ցեղասպանությունը կկրկնվի քրդերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը՝ մեկնաբանելով թուրքական զինուժի Սիրիա ներխուժելու փաստը։
Ըստ թուրքական Sabah–ի՝ Թուրքիայում արդեն հայց է ներկայացվել Օսման Բայդեմիրի դեմ՝ իր այդ կոշտ արձագանքի համար:
Ի դեպ, Օսման Բայդեմիրը նախկինում այցելել է Հայաստան եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: