Սարո Սարոյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրում է.
«Շանթի արդեն երկու ձերբակալված ընկերների մասով կարդում եմ, որ գիշերը բաց են թողել, բայց գտնվելու տեղը հայտնի չէ: Ես մտավախություն ունեմ, որ հատուկ ծառայությունների կողմից մի հրեշավոր ծրագիր են գործարկել, որից հետո տեղի ունեցածի արդյունքում քավության նոխազ են դառնալու հենց Շանթն ու ընկերները: Միգուցե անհիմն են կասկածներս, բայց համենայն դեպս կխնդրեմ ընկերներս ուշադիր լինեն դեպքերի ընթացքին ու պարբերաբար շրջանառվի այն պնդումը, որ եթե որեւէ տեռորիստական ակտ կամ նման մի բան եղավ, կազմակերպիչները միանշանակ հատուկ ծառայություններն են»: