«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով արդեն հայրենիքում է և նախապատրաստվում է Մունդիալ 2014-ին, նշել է, թե երբ կլքի ակումբը։
«Միշտ ասել եմ, որ «Բարսելոնան» իմ տունն է։ Սակայն այն օրը, երբ ինձ ինձ չեն ցանկանա այնտեղ տեսնել՝ կդառնա ակումբը լքելու օրը։ Սիրում եմ «Բարսելոնան», սակայն եթե որոշ մարդիկ ցանկանան, որպեսզի լքեմ թիմը՝ դրանում խնդիր չեմ տեսնում։
Կարծում եմ, լավ հարաբերություններ ունեմ երկրպագուների հետ։ Նրանք ինձ աջակցում էին, երբ իմ ապագայի հետ կապված անորոշ վիճակ էր, սակայն երբեմն լսում են նրանց դժգոհությունները, երբ գտնվում եմ խաղադաշտում (Մեսսիին սուլել են «Ատլետիկոյի» հետ վերջին՝ որոշիչ խաղի ժամանակ)։ Այդ պատճառով ես ասում եմ՝ եթե անհրաժեշտ լինի, որ լքեմ «Բարսելոնան», խնդիր չկա։ Սակայն «Բարսելոնան» շարունակում է մնալ իմ տունը։
Այո, այս մրցաշրջանն անհաջող էր, սակայն հույս ունեմ, որ Արգենտինայի հավաքականում ամեն իչ այլ կերպ կլինի։ Նախկինում, երբ հավաքականում խաղս չէր ստացվում, ակումբում էր ստացվում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ հակառակը կլինի», — ասել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է Sports.es-ը։