տուն Սպորտ Եթե մենք կարծում ենք, որ Գերմանիայից ուժեղ ենք, չարաչար սխալվում ենք․ Չեզարե...

Եթե մենք կարծում ենք, որ Գերմանիայից ուժեղ ենք, չարաչար սխալվում ենք․ Չեզարե Պրանդելի

230
0

url

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականն աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է։ Հիշեցնենք, որ երեկ երկու թիմերի միջև կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Իմ կարծիքով՝ մենք լավ խաղ անցկացրինք։ Որոշ խնդիրներ ունեինք, քանի որ մրցակիցը խաղում էր առանց նոմինալ հարձակվողների, և մենք պետք է կողմնորոշվեինք, թե ինչպես վարվենք մրցակցի հետ։

Գնդակ բաց թողեցինք անկյունայինից։ Ստանդատների առումով աշխատելու տեղ ունենք։ Գերմանիան աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է։ Եթե մենք կարծում ենք, որ նրանցից ուժեղ ենք, ապա չարաչար սխալվում ենք», — ասել է Պրանդելին։Ա յս մասին հաղորդում է Football Italia-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here