ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն, եթե Ղրիմում հանրաքվե անցկացվի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Եթե Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն անցկացվի, ապա ԱՄՆ-ն և Եվրոպան երկուշաբթի օրը Ռուսաստանի դեմ լուրջ քայլերի մի ամբողջ շարք կիրականացնեն», — ասել է Քերին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է «սառը պատերազմից» հետո ամենակոշտ պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի հարցում միջամտություն ցուցաբերելու համար։ Իր հերթին, ԵՄ-ն ևս պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ կիրառել։