Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը յուրօրինակ է արձագանքել թիմի պաշտպան և առաջատար ֆուտբոլիստ Մատս Հումելսի վաճառքի մասին լուրերին, ով, իբր, տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ըստ իսպանական և անգլիական մամուլի՝ Հումելսը 20 մլն եվրոյի դիմաց կհամալրի մանկունիանցիների կազմը։
«Եթե դա հիմար տեղեկություն չէ, ապա ես պատրաստ եմ ցախավել ուտել», — ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է 101Great Goals-ը։
Ավելի վաղը դորտմունդցիների գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում այլևս ոչ մեկին վաճառել։