տուն Լուրեր Եթե հանրության շահը ցույց տաք, կընդունեմ. Արծվիկ Մինասյան

Եթե հանրության շահը ցույց տաք, կընդունեմ. Արծվիկ Մինասյան

94
0

Arcvik-Minasyan555555555555555555555

Հեռուստատեսային գովազդի մասին օրենքի նախագծի շուրջ քննարկման ընթացքում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց.

«Ես գիտեմ որ մեծամասնությունը կողմ է քվերակելու և ընդունվելու է:

Երբ 2002-ին ընդունվեց ալկոհոլային գովազդի սահմանափակումները, ՀՀԿ-ն կողմ էր դրանց, առողջապահության նախարարն էլ այստեղ ներկայացնում էր թե Արևելյան Եվրոպայում ինչպես են սահմանափակումները կատարել: Նույն ոգևորությամբ ներկայացվում էր նաև, որ մեր բոլոր հեռուստաընկերությունները միաձայն կողմ են այդ սահմանափակմանը, եթե առանց այդ սահմանափակման վնասվում է առողջապահությանը և եթե սա կիրառվելու է բոլորի վրա: Ո՞նց ստացվեց, որ մեր գործընկերները առանց հանրային քննարկման նման նախագիծ են բերում: Երկու շահագրգիռ սուբյեկտ կա էստեղˋ ներկրողն ու հեռուստատեսությունը: Այս երկուսի հետ հանրային շահը չի համընկնում և դուք չեք կարողանում հակառակն ապացուցել: Առաջարկեք այլ համակարգեր. բյուջեյով դնենք, հավասարության սկզբունքով դնենք: Ամենևին էլ պարտադիր չէ արդեն իսկ վատ գնահատված գործունեությունը բերել ներկայացնել շուռ տված վիճակում: Ակնհայտ է,որ այս նախագիծը հանրության շահին էլ, տեղական արտադրողի շահին էլ հակասում է:  Եկեք նայենք թե ինչ է տալիս սա մեր երկրին, մեր ժողովրդին: Եթե դուք հանրության շահ ցույց տաք, ես կընդունեմ»,-ասել է Արծվիկ Մինասյանը: