տուն Տնտեսական Եթե Հայաստանը չմտնի Մաքսային միություն…

Եթե Հայաստանը չմտնի Մաքսային միություն…

239
0

Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ ԵՄ-ն: Նրան է բաժին ընկնում մեր ընդհանուր առևտրաշրջանառության շուրջ 30%-ը : Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել մեր ընդհանուր առևտրաշրջանառության 22.2%-ը, Բելառուսին՝ 0.9%-ը  և Ղազախստանին՝ 0.1%-ը:

Եթե մեր առևտրաշրջանառության աշխարհագրական կառուցվածքում համեմատենք ԵՄ-ն ԱՊՀ երկրների հետ, դարձյալ առաջին տեղում ԵՄ-ն է: Հունվար-հուլիս ամիսներին ԵՄ-ից մենք ներմուծել ենք 603 մլն դոլարի ապրանք, ԱՊՀ-ից՝ 554 մլն-ի: Նույն ժամանակահատվածում ԵՄ արտահանել ենք 290 մլն դոլարի ապրանք, իսկ ԱՊՀ՝ 212 մլն-ի:

Երբ ուսումնասիրում ենք, թե հատկապես ինչ է արտահանում Հայաստանը ԵՄ երկրներ և Մաքսային միության երկրներ, նկատում ենք հետաքրքիր օրինաչափություն: ԵՄ մենք հիմնականում արտահանում ենք հանքաքար, երկաթի համաձուլվածք և չզտված պղինձ: Իսկ Ռուսաստան մենք արտահանում ենք գլխավորապես սպիրտային խմիչքներ:

Մեր պատրաստի սննդի որոշ արտադրատեսակներ պարզապես չեն կարող արտահանվել ԵՄ: Բայց դրա պատճառը ոչ այնքան այն է, որ դրանք չեն բավարարում եվրոպական չափանիշներին, որքան այն, որ Հայաստանում չկան այն տեխնիկական հնարավորություններն ու ընթացակարգերը, որոնք որ կհավաստեին այդ ապրանքների՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելը:

Դա է պատճառը, որ ԵՄ հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում պետք է ներդրվեին բոլոր այդ ընթացակարգերն ու չափանիշները: Այդ դեպքում արդեն Հայաստանը կկարողանար պատրաստի սննդի արտադրանք արտահանել նաև ԵՄ երկրներ:

Նկատենք, որ ԵՄ շատ ծրագրեր, ներառյալ թվինինգը, դեռևս չեն սառեցվել Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո: Եվ եթե Հայաստանը չմտնի Մաքսային միություն ու չներմուծի ռուսական հնացած ու անարդյունավետ ստանդարտները, ապա, ամենայն հավանականությամբ, ԵՄ ծրագրերը Հայաստանում շարունակություն կունենան:

Հայկ Մանուկյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here