տուն Հասարակություն Եթե «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեինք համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում․ փոխքաղաքապետ

Եթե «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեինք համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում․ փոխքաղաքապետ

248
0

Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեսնտերով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից եկած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ խոսելով ամանորյա տոնակատարություններին 325․7 մլն դրամ հատկացնելու մասին։

«Ձևաչափը թելադրում է ծախս, իսկ այդ ընտրված ձևաչափն ու միջոցառումների բարձրաճաշակությունը նաև թելարդում է որոշակիորեն արվելիք ծախսեր, որն ուղղակիորեն հնարավոր չէ չանել»,- ասաց նա։