տուն Քաղաքական Միջազգային Եթե Իրանն ընդառաջի, ԱՄՆ-ն ամենակարճ ժամանակահատվածում կվերացնի պատժամիջոցները. Քերի

Եթե Իրանն ընդառաջի, ԱՄՆ-ն ամենակարճ ժամանակահատվածում կվերացնի պատժամիջոցները. Քերի

135
0

John Kerry

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ եթե Թեհրանը սկսի համագործակցել միջազգային հանրության հետ իր միջուկայի ծրագրի շուրջ, ապա պատժամիջոցների վերացումը կարող է իրականացվել մի քանի ամսվա ըթնացքում։

«Կա հնարավորություն, որ այս համաձայնությունն ավելի շուտ ձեռք կբերվի, և ամեն ինչ կախված է  նրանից, թե  Իրանը որքան բաց կիրականացնի այս գործըթնացը։ Եթե ծրագիրն ունի խաղաղ բնույթ, և մենք բոլորս դրանում համոզվենք, ապա Իրանի հետ հարաբերություններն ամենակարճ ժամանակահատվածում կարող են արմատապես փոփոխությունների ենթարկվել», — ասել է պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններում Հասան Ռուհանիի հաղթանակից հետո փոխվել է Արևմուտք-Իրան փոխգործակցության մակարդակը։ Անցած շաբաթ Իրանի և ԱՄՆ նախագահաներն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել վերջին 34 տարիների ըթնացքում։ Իրանի և ԱՄՆ մերձեցմանը կտրուկ դեմ է հանդես գալիս Իսրայելը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here