«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ հերթական ընտրություններով ոչինչ չի լինի փոխել», քանի որ իշխանությունները անհամեմատ ուժեղ են .«Հերթական ընտրությունների ժամանակ իշխանությունները անհամեմատ ուժեղ են, և վստահաբար կարելի է ասել՝ եթե մենք գնացինք 2017-2018 թվկանների հերթական ընտրություններին, ապա ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ընդդիմության միակ հնարավորությունը արտահերթ ընտրություններում է.«Արտահաերթ ընտրությունների ժամանակ իշխանությունները ավելի թույլ են և, բացի դրանից, չեն լինի այն պայմանավորվածությունները, որոնք կան հերթկան ընտրությունների ժամանակ»,-եզրափակեց իր խոսքը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: