տուն Քաղաքական Միջազգային Եթե այսպես շարունակվի, ապա Չինաստանն ու Ռուսաստանը վերջ կդնեն միաբևեռ համակարգին. The...

Եթե այսպես շարունակվի, ապա Չինաստանն ու Ռուսաստանը վերջ կդնեն միաբևեռ համակարգին. The Washington Post

84
0

russia-china

Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծացումը առաջինն գլոբալ կոալիցիան է բեռլինյան պատի անկումից հետո հեգեմոն ԱՄՆ-ի դեմ: Այս մասին ասվում է The Washington Post-ի հոդվածում: Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում Չինաստանի հետ ստորագրվել է գազային պայմանագիր, որով 30 տարվա ընթացքում չինական կողմը տարեկան գնելու է 38 մլրդ խորանարդ մետր գազ` դիմացը վճարելով տարեկան 13 մլրդ դոլար:

Մոսկվայի և Պեկինի միջև գազային գործարքը թույլ է տալիս Կրեմլին չմտահոգվել ո՛չ Եվրոպայի կողմից ռուսական գազից հրաժարվելուց, ո՛չ էլ ԱՄՆ-ի հայտարարություններից, որով Վաշինգտոնը սպառնում է մեկուսացնել ՌԴ-ին, գրում է պարբերականը` հավելելով, որ այս համագործակցությունը լուրջ տեղաշարժ է ուժերի գլոբալ բալանսում: Եթե նման քաղաքականությունը շարունակվի, ապա երկրագնդին սպասում է միաբևեռության 25-ամյակի ավարտ: