տուն Սպորտ Եզրափակիչում կհաղթի Ռեալը. Արյեն Ռոբեն

Եզրափակիչում կհաղթի Ռեալը. Արյեն Ռոբեն

94
0

5127505-R3L8T8D-1000-Dancers-Among-Us-in-Maryland-Rachel-Bell19

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Չելսի» — «Ատլետիկո» պատասխան հանդիպման մասին, ինչպես նաև նշել, թե իր կարծիքով որ թիմն է հաղթելու եզրափակիչում։

«Ինձ առանձնապես չի հետաքրքրում մյուս զույգը։ Նրանք 90 րոպե խաղացին, և ես չկարողացա դիտել այն, քանի որ չեմ կարծում, որ այդ խաղն ինչ-որ կապ ուներ ֆուտբոլի հետ։

Սակայն դա նորմալ է։ Երկու մարզիչն էլ… Նրանցից յուրաքանչյուրն իր խաղն է փորձում խաղալ, սակայն կարծում եմ, որ «Ռեալը» կհաղթի եզրափակիչում, և ես նրանց հաջողություն եմ մաղթում», — ասել է հոլանդացի ֆուտբոլիստը։

Նշենք, որ «Բավարիան» երկու խաղերի արդյունքում 0։5 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։