տուն Լուրեր Եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է

Եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է

89
0

ԺողովուրդՀայաստանաբնակ եզդիներն արագ տեմպերով արտագաղթում են: Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով, ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաեւ կոմունալ բարձր վարձավճարները: ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր հայրենակիցներն աշխատանք չունեն, որպեսզի իրենց ընտանիքը կերակրեն. «Ոչ միայն եզդիները, այլեւ հայերն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Այսօր Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է: Գնում են: Սրան նպաստեցին նաեւ վերջին՝ էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումները: Մարդիկ չեն կարողանում գոյատեւել: Մի կտոր հա՞ց ստեղծեն, անասունների համար անասնակե՞ր գնեն, թե՞ կոմունալ վարձերը վճարեն»: Թամոյանի ներկայացրած օրինակով՝ ՀՀ Կոտայքի մարզի Ամո եզդիական թաղամասում նախկին ավելի քան 2000 եզդիներից այս պահին ապրում է մոտ 1000-ը:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here