Հայաստանի Հանրապետության Եզդիների ազգային կոմիտեն facebook -ի էջում գրել է.
Հայաստանի Հանրապետությունը դժվարին ճանապարհ է անցել անկախության ճանապարհին:Մեզ համար նվիրական բաղձանք դարձած անկախությանը մենք հասանք բազմաթիվ զոհերի գնով,ովքեր առանց վարանելու իրենց կյանքը տվեցին Հայաստան աշխարհի համար:Սա նաև մեր ՝ եզդիներիս տոնն է,քանզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ևս մեր մասնակցությունն ենք ունեցել անկախության համար պայքարում,քանզի մեզ համար հայրենիքի գաղափարը պիրկ կապերով ամրացված էր «Հայաստան» անվան հետ:Սա երկու ազգերի միասնական պայքարի արդյունքներից հերթականն էր:Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին ևս եզդիները Հայաստանի անկախության գաղափարին նայում էին նույնպիսի ոգևորությամբ ու խանդավառությամբ:Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլո՛ր քաղաքացիներին անկախության 22 ամյակի կապակցությամբ:Վստա՛հ ենք այս անկախությունը հարատև է լինելու,որի ամրապնդման և կայունացման համար Հայաստանի եզդիները երկրի մյուս քաղաքացիների հետ միասին վճռական պայքարեն մղելու: