Այս պահին եզդիների համայնքի շուրջ տաս քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի առջեւ և պատրաստվում են փոխանցել յուրահատուկ նվեր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանին: Նրանք բերել են իրենց հետ զուգարանի թուղթ եւ մի ծաղրանկար, որտեղ պատկերված է էշ:
«Ամբողջ տարին կհերիքի այս զուգարանի թուղթը իրեն, 65 մետր է: Եթե չհերիքի էլի կուղարկենք: Սա տալիս ենք իրեն, որ ինքը խոսալուց հետո իր բերանը մաքրի»,-ասել են ԱԺ-ի առջեւ հավաքված եզդի երիտասարդները:
Նշենք, որ այսօր առավոտյան Ազգային Ժողովում Մանվել Բադեյանի եւ մի քանի լրագրողների միջեւ տեղի էր ունեցել վիաճաբանություն, որը սկսվել էր «Ինչ, որտեղ, երբ» խաղի մասին հարց տալուց: Նա իր խոսքում ասել էր.
«Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վրդովեցրել է եզդիներին եւ նրանք որոշել են այսպիսի նվեր մատուցել Մանվել Բադեյանին: