Եգիպտոսի դատարանը երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 155 անդամների դատի ժամանակ նրանցից 54-ին դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հաղորդում է Reuters գործակալոթյունը` հղում կատարելով դատական իշխանություններին:
Անցած տարի անկարգություններին մասնակցելու համար տասնյակ մարդիկ հայտնվել էին բանտերում:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հարյուրավոր մարդիկ դատապարտվել էին մահապատժի` նմանատիպ մեղադրանքներով: