տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում սկսվել է Սահմանդրության հարցով երկօրյա հանրաքվեն

Եգիպտոսում սկսվել է Սահմանդրության հարցով երկօրյա հանրաքվեն

252
0

Members of Egypt's constitution committee meet at the Shura Council for the final vote on a draft new Egyptian constitution in Cairo

Եգիպտոսում այսօր մեկնարկել է երկրի մայր օրենքի հարցով հանրաքվեն։ Այն կտևի երկու օր։ Եգիպտոսի բնակիչները պետք է իրենց «այո»-ն կամ «ոչ»-ն ասեն անցած տարվա ամռանը ռազմական հեղաշրջումից հետո մշակված սահմանադրության նոր խմբագրմանը։

Հանրաքվեն առաջին մեծ քայլն է երկրի իշխանությունը  կրկին ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ։ Այն առաջինն է նաև ժամանակավոր իշխանությունների «ճանապարհային քարտեզում», որին պետք է հետևեն նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Նախորդ սահմանադրության գործողությունը դադարեցվել էր նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։

Սահմանադրության նոր տեքստի վրա աշխատել է 50 մասնագետներից և գործիչներից բաղկացած հանձնաժողովը։  Այնուհետեւ այն հաստատվել է երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի կողմից։ Ըստ նոր սահմանադրության՝ խորհդրարանը դառնում է մեկ պալատանի։ 450 տեղից 2/3 -ը կհատկացվի մեծամասնական պատգամավորներին, 1/3-ը՝ կուսակցություններին։ Երկրի ղեկավարն իրավունք ունի խորհրդարանի 5 տոկոս պատգամավորներին նշանակել իր հայեցողությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here