Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երեկ ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից մեկը՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության փոխնախագահ Իսամ Արյանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Նա «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության այն քիչ առաջնորդներից էր, ովքեր հուլիսին տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո մնացել էին ազատության մեջ։ Արյանի ձերբակալության մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ Մուհամադ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մոտ 30 անդամ։ Նրանց նկատմամբ քրեական գործերով դատական նիստերն արդեն սկսվել են։