Երեկ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունեցել հերթական հարձակումը քրիստոնյաների վրա։ Անհայտ անձինք մոտոցիկլետների վրայից կրակ են բացել ղպտիական եկեղեցիներից մեկում տեղի ունեցող հարսանեկան արարողության վրա։ Առնվազն երկու հոգի մահացել է, յոթը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այս մասին տեղեկացնում են եգիպտական լրատվամիջոցները։ Այժմ քրիստոնեական տաճարը շրջափակված է ոստիկանությամբ, ընթանում է քննություն։