Եգիպտոսի անվտանգության ուժերը կանխել են Գազայի հատվածից Սինայի թերակղզի մաքսանենգ ճանապարհով համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի հրթիռային կայանքների տեղափոխությունը: Այս մասին այսօր հաղորդել է եգիպտական MENA լրատվական գործակալությունը:
Եգիպտոսը բացել է Գազայի հատվածի հետ սահմանը, որպեսզի ընդունի իսրայեական պւժերի հարձակումների հետևանքով վիրավորված պաղեստինցինեը: Կայանքներն ու ևս 20 հրթիռներ փորձել են տեղափոխել եգիպտա-պաղեստինյան սահմանով Ռեֆահի շրջանում՝ օգտագործելով գաղտնի թունելները:
Զենքերն օգտագործվելու էին կա՛մ Եգիպտոսի տարածքից իսրայելական տարածքների հրթիռակոծման, կա՛մ եգիպտական գրոհայինների կողմից տեղի ուժայինների դեմ կիրառելու համար: