տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում իսլամիստ ուսանողները համալսարանական երկու շենք են այրել

Եգիպտոսում իսլամիստ ուսանողները համալսարանական երկու շենք են այրել

266
0

_71978712_71978120

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության աջակից ուսանողները Ալ-Ազհար համալսարանի տարածքում երկու համալսարանական շենք են այրել: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով  Reuters-ին:

Իսլամիստ ուսանողները նախ խոչընդոտել են իրենց համակուրսեցիներին քննություններ հանձնել՝ չթողնելով նրանց լսարաններ գնալ: Դեպքի վայր եկած ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել նրանց դեմ: Ոստիկանների հետ բախումների արդյունքում իսլամիստ ուսանողները աշխարհում ամենահին համալսարաններից մեկի՝ Ալ-Ազհարի երկու համալսարանական շենք են այրել:

Հիշեցնենք, որ վերջերս «Մուսուլման եղբայրներ» կազմակերությունը պաշտոնապես ճանաչվել էր որպես ահաբեկչական խմբավորում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here