Եգիպտոսում մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենայով բախվել է զինվորներ տեղափոխող ավտոբուսի, հայտնում է Associated Press-ը: Միջադեպի հետևանքով 11 հոգի զոհվել են, 37-ը՝ վիրավորվել:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Սինայի շրջանում: Ավտոբուսում գտնվող զինվորական ջոկատը ակտիվ մասնակցում էր Սինայում իսլամիստ զինյալների հետ պայքարին։