Եգիպտոսում՝ Սինայի թերակզում, զինվորականները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» խմբավորման տեղական թևի առաջնորդ Մուհամմադ Հուսեյն Մուհարեբին, հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ զինվորականները հատուկ ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում ոչնչացվել են մի շարք ահաբեկիչներ, այդ թվում՝ նաև խմբակցության առաջնորդներից մեկը:
Մուհարեբին և նրա որդին փորձել են զինվորականներից մոտոցիկլետով փախչել, սակայն զինվորականները նրանց հետապնդել են ուղղաթիռով և ոչնչացրել: