Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսին ռազմական ուղղաթիռով բերվել է դատարանի դահլիճ։ Զինվորական իշխանությունները, որոնք Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո ստանձնել են երկրի փաստացի կառավարումը, նման քայլի դիմել են՝ ելնելով Մուրսիի անվտանգության խնդիրներից։ Այդ նույն պատճառով՝ ուղղաթիռը դատարան է ժամանել դատավարության մեկնարկից ժամեր առաջ։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է Մուրսիի և նրա գործընկերների նկատմամբ դատավարությունը։ Նախկին իշխանությունները մեղադրվում են զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ անմեղ քաղաքացիների սպանության հրաման տալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը։