Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պետք է կայանար երկրի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության մյուս առաջնորդների դատական նիստը: Սակայն նիստն անմիջապես հետաձգվել է մեկնարկից րոպեներ անց, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը դատական նիստի վայր չի կարողացել հասցնել գլխավոր մեղադրյալներին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Դատապարտյալները պահվում են Ալեքսանդրիայի Բուրջ Ալ-Արաբ բանտում:
Հիշեցնենք, որ Մուրսիին և նրա զինակիցներին մեղադրում են խաղաղ ցուցարարների դեմ զենք կիրառելու, ինչպես նաև 2011 թվականին բանտից փախչելու մեջ: Հիշեցնենք նաև, որ Մուհամադ Մուրսին պաշտոնանկ է արվել անցած ամռանը` զինվորականների միջամտության հետևանքով: