Եգիպտոսի նոր վարչապետ Իբրահիմ Մահլաբը որոշել է տնտեսել պետական բյուջեի միջոցները՝ հրաժարվելով իրեն ուղեկցող ավտոմեքենաներից։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, կառավարության ղեկավարը որոշել է չօգտվել իր համար նախատեսված ավտոշարասյունից, այլ սահմանափակվել է մեկ մեքենայով, որով կապահովվի նրա տեղաշարժը։
Մահլաբը նաև մտադիր է կառավարության շենքից հեռացնել հանքային ջրի սարքերը՝ դրանք փոխարինելով սովորական ջրով։
«Որոշումս բացատրվում է ծախսերը կրճատելու ցանկությամբ, ինչպես նաև մտադիր ենք բարձրացնել հասարակության վստահությունը տեղական ջրի որակի նկատմամբ», — ասել է Մահլաբը։