տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել պաշտոնանկ արված նախագահի 12 կողմնակիցներին

Եգիպտոսի դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել պաշտոնանկ արված նախագահի 12 կողմնակիցներին

174
0

url

Եգիպտոսի դատարանը պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի 12 կողմնակիցների դատապարտել է 17 տարվա ազատազրկման հոկտեմբերի վերջին Ալ-Ազհար մզկիթում իրականացված բողոքի զանգվածային ակցիաների համար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Նրանք մեղավոր են ճանաչվել բանդիտիզմի, սաբոտաժի և համալսարանի ղեկավարության դեմ հարձակումներ գործելու համար։

Տեղեկացնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին հարյուրավոր ուսանողներ Եգիպտոսի ամենահայտնի Ալ-Ազհար համալսարանում բողոքել են զինվորականների հեղաշրջման դեմ, որից հետո այն վերածվել է ոստիկանների հետ բախումների։