Եգիպտոսի դատարանը ուժի մեջ է թողել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության արգելքի մասին որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Այսպիսով, կազմակերպությունը պարտվել է վերաքննիչ ատյանում այս գործը:
Այս գործով առաջին նիստը կայացել էր սեպտեմբերին: Դատարանը որոշել էր զրկել «Մուսուլման եղբայրներին» գործել որպես ոչ կառավարական կազմակերպություն, ինչպես նաև զրկվել էր սեփական հիմնադրամներից, կառույցներից, սեփականությունից: