Եգիպտական «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբը վաճառքի է հանել հայտնի ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ վերջինս աջակցություն է հայտնել պաշտոնանկ արված և ձերբակալված նախագահ Մուհամադ Մուրսիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կիրակի օրը Ահմեդ Աբդ Ալ-Զահիրը աֆրիկյան Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որում հաղթել էր եգիպտական ակումբը, ցույց է տվել վեր պարզած չորս մատներն, ինչը Մուրսիի կողմնակիցների խորհրդանիշն է։ Սրանից հետո ակումբը որոշում է կայացրել չվճարել նրան պարգևատրումը, ինչպես նաև արգելել է մասնակցել հաջորդ ամիս Մարոկկոյում անցկացվելիք միջազգային մրցաշարին։
Ֆուտբոլիստն ասել է, որ նման ժեստ է արել՝ ի հիշատակ զինվորական հեղաշրջման ժամանակ զոհված մարդկանց, այդ թվում՝ զինվորականների։ Սպորտի նախարարն այս քայլը վիրավորանք է որակել։