տուն Լուրեր Եգիպացի ուսանողները գրավել են Կահիրեի Ալ-Ազհար համալսարանը

Եգիպացի ուսանողները գրավել են Կահիրեի Ալ-Ազհար համալսարանը

301
0

956818452

Եգիպտոսի ոստիկակությունըը ստիպված է եղել ներխուժել հայտնի «Ալ-Ազհար» համալսարանի տարածք՝ համալսարանը գրաված ուսանողներին դուրս մղելու համար: Հավաքված ուսանողները «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմնակիցներ են: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ոստիկանության տվյալներով՝ համալսարանի վարչական մասնաշենքում է գտնվում համալսարանի ռեկտոր Ուսամա Ալ-Աբդն իր օգնականների հետ:

Հաղորդվում է, որ ռեկտորն ինքն է զանգահարել և ոստիկանություն կանչել: Նրա խոսքերով՝ ուսանողներն իրեն մեղադրել են «կաղմնակալության և այս տարվա հունիսին իշխանափոխություն կատարած զինվորականներին արդարացնելու» մեջ:

Ոստիկանության հետ  կարճատև բախումերից հետո ուսանողները հեռացել են համալսարանի տարածքից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here