տուն Լուրեր ԵԱՏՄ-ում ՀՀ-ի ավտոներկրման արտոնության համար 5 երկրների համաձայնությունն է պետք

ԵԱՏՄ-ում ՀՀ-ի ավտոներկրման արտոնության համար 5 երկրների համաձայնությունն է պետք

120
0

ԵԱՏՄ անդամ դառնալով՝ Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ մինչև 2020 թվականի սկիզբը արտոնություն ունենա ավտոներկրման հարցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ դրանով իսկ ավտոներկրողները արտասահմանից գնած մեքենաները մաքսազերծել են ոչ թե ԵԱՏՄ բարձր մաքսատուրքով, այլ հայկական ազգային օրենսդրությամբ՝ ցածր մաքսատուրքով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ ո՞րն է արտոնությունը երկարաձգելու խնդիրը՝ ՀՀ Կառավարությո՞ւնը չի ցանկանում, թե՞ ԵԱՏՄ գործընկերներն են դեմ հանդես եկել։

Քոչարյանը պատասխանեց, որ նոր արտոնություն ստանալու համար պետք է բոլոր 5 պետությունների համաձայնությունը։ Սակայն փոխարտգործնախարարը չմանրամասնեց, թե Հայաստանի Կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է այդ արտոնությունը ստանալու համար, թե՞ ոչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here