Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդական առաքելությունն այսօր տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Տաջիկստանում տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավար և կայացած չէին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Դիտորդների կարծիքով, ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են խաղաղ պայմաններում, սակայն բացակայել է բազմակարծությունը և խոսքի ազատությունը քվեարկողների շրջանում, ներգրավվել է վարչական ռեսուրսը, և ընդհանուր առմամբ դրանք չէին համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման չափանիշներին, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ-ի կողմից: Որպես դրական կողմ նշվել է Տաջիկստանի ԿԸՀ գործունեությունը, որն ուղղված էր թափանցիկության և ընտրությունների անցկացման բարելավման ապահովմանը:
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթել է երկրի ղեկը 21 տարի առաջ ստանձնած Էմոմալի Ռահմոնն, ով ստացել է ձայների մոտ 80 տոկոսը: